Կառավարության որոշումներ

26 Նոյեմբերի 2015, 1387 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 877-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Երևանի մաքրման կայանի վերակառուցման նպատակով հիմնական միջոցների ապամոնտաժման թույլտվություն տալու մասին» N 877-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին և 3.2-րդ կետերով.
«3.1. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածում նշված հիմնական միջոցների ցանկի N 151 (կոդ ՕA110048), N 153 (կոդ ՕA110051), N 155 (կոդ ՕA110054), N 157 (կոդ ՕA110057) և N 159 (կոդ ՕA110060) առաջնային պարզարանները և դրանց անքակտելի մաս կազմող գույքն առաջնահերթ կարգով ապամոնտաժվում են «Աերացիա ԿՄԿ վերականգնում» պայմանագրի կողմ հանդիսացող «Սադե» բաժնետիրական ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից պայմանագրում նշված աշխատանքներն իրականացնելու համար՝ համաձայն պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող նախագծանախահաշվային փաստաթղթերի:
3.2. Առաջարկել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ ապահովել սույն որոշման 3.1-ին կետում նշված առաջնային պարզարանների ապամոնտաժման արդյունքում ապամոնտաժվող այլ գույքի հաշվառումն ու հետագա պահպանումը՝ մինչև դրանց՝ սահմանված կարգով դուրսգրումը:».
2) որոշման 5-րդ կետում «3-րդ կետում» բառերը փոխարինել «3-րդ և 3.1-ին կետերում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: