5 Նոյեմբերի 2015, 1331 - Ն
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՋԱՐԴՈՆԻ ԵՎ ԹԱՓՈՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱԿՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 25-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 2-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) թանկարժեք քարերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողության ակտ տրամադրելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) թանկարժեք քարերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման պետական վերահսկողության ակտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) թանկարժեք մետաղների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողության ակտ տրամադրելու կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր պարունակող ապրանքների պետական վերահսկողության և արժեքի գնահատման ակտի ձևը` համաձայն N 4 հավելվածի.
5) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր պարունակող ապրանքների պետական վերահսկողության և արժեքի գնահատման ակտի ձևը` համաձայն N 5 հավելվածի.
6) Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող թանկարժեք մետաղների պետական վերահսկողության և արժեքի գնահատման ակտի ձևը` համաձայն N 6 հավելվածի.
7) այն թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, չմշակված մետաղների, թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքաքարերի և խտանյութերի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ցանկը, որոնք Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելիս ունեն սահմանափակումներ` համաձայն N 7 հավելվածի.
8) վերամշակման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների վերամշակման ելքի նորմերը որոշելու կարգը` համաձայն N 8 հավելվածի.
9) մաքսային նպատակներով բնական ալմաստների և ադամանդների վերամշակման արտադրանքի ելքի նորմերի որոշման կարգը` համաձայն N 9 հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված ակտերը տրամադրելու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված