Կառավարության որոշումներ

19 Նոյեմբերի 2015, 1333 - Ն

ԳՈՎԱԶԴԱԿԻՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հավանություն տալ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում վերակառուցվող Մ 1 և Մ 2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների Երևան-Արարատ, Երևան-Աշտարակ, Աշտարակ-Թալին ճանապարհահատվածների բաժանարար գոտու սահմաններում տեղադրված, սույն որոշման հավելվածում նշված ապամոնտաժվող գովազդային վահանակների սեփականատերերին 72,230.59 հազ. դրամի չափով փոխհատուցման տրամադրմանը 2015 թվականի չորրորդ եռամսյակում` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Ասիական զարգացման բանկի աջակցութամբ իրականացվող Հյուսիս- հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրի (Տրանշ 3) «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով նախատեսված համաֆինանսավորման միջոցների հաշվին՝ վերաբաշխման միջոցով:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝
1) երկշաբաթյա ժամկետում սույն որոշման 1-ին կետով նախատեսված վերաբաշխման հայտը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.
2) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչել սույն որոշման հավելվածում նշված ընկերություններին՝ սույն որոշման հավելվածում նշված վայրերում գովազդային վահանակների տեղադրման համար տրամադրված թույլտվությունները:
3. Առաջարկել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջացքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենին 3-ամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված գովազդակիր կազմակերպությունների հետ կնքել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 6-ի N 39 արձանագրային որոշմամբ հաստատված համաձայնագրի օրինակելի ձևին համապատասխան համաձայնագրեր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված