Կառավարության որոշումներ

5 Նոյեմբերի 2015, 1286 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 529 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող նախկին ԽՍՀՄ հեղինակային վկայագրերով պաշտպանվող գյուտերի և նախկին ԽՍՀՄ վկայագրերով պաշտպանվող արդյունաբերական նմուշների օգտագործման և դրանց հեղինակների վարձատրության կարգի հաստատման մասին» N 529 որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: