Կառավարության որոշումներ

12 Նոյեմբերի 2015, 1327 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ¬ՐԱ¬ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ի N 981-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ- ՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 245-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու կարգը և ձևը հաստատելու մասին» N 981-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրում, 1-ին կետի «ա» ենթակետում, որոշման N 1 հավելվածի վերնագրում, 1-ին, 2-րդ, 5.2-րդ, 5.3-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 18.1-ին և 20-րդ կետերում «վկայագիր» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «վկայագիր (եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման նախաբանում «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան» բառերը փոխարինել «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին և 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածի
3) որոշման 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) եզրակացության (թույլատրող փաստաթղթի) հայերեն և ռուսերեն տարբերակները` համաձայն N 2 հավելվածի:».
4) որոշման N 1 հավելվածում՝
ա. 2-րդ կետը «(այսուհետ` հայտատու)» բառերից հետո լրացնել «առձեռն կամ փոստով» բառերով,
բ. 4-րդ կետի «ա» ենթակետում «վկայականի պատճենը» բառերը փոխարինել «համարը» բառով,
գ. 5-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) արտահանման համար հայտագրված մշակութային արժեքի փորձագիտական եզրակացության պատճենը` բնօրինակի ներկայացմամբ, որը, գործընթացն ավարտելուց հետո, վերադարձվում է հայտատուին.»,
դ. 5.3-րդ կետում «երկու աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա» բառերով, ինչպես նաև կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հայտատուի ցանկության դեպքում եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) կարող է տրամադրվել ռուսերենով:»,
ե. 11-րդ կետը «անդորրագիրը» բառից հետո լրացնել «, պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը» բառերով.
5) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության
2004 թվականի փետրվարի 26-ի «Մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների արտահանումը կարգավորելու մասին» N 245-Ն որոշումը:
3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի համար տրամադրված վկայագրերը գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված