19 Նոյեմբերի 2015, 1326 - Ն
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին 2015 թվականի հունիսի 16-ին կնքված Ա/ճ Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ137+200-կմ141+000 հատվածի հիմնանորոգման N ՏԾԻԳ-ԲԸԱՇՁԲ-2015/2ՃՀ-3 պետական գնման պայմանագրի շրջանակներում կնքել համաձայնագիր` սահմանելով, որ պայմանագրով նախատեսված կատարման ենթակա մնացորդային աշխատանքները կապալառուի կողմից իրականացվելու են 2015 թվականին, որոնք կարող են ընդունվել պատվիրատուի կողմից՝ պայմանով, որ դրանց դիմաց վճարումներն իրականացվելու են 2016 թվականին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։