Կառավարության որոշումներ

22 Հոկտեմբերի 2015, 1248 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 766-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի <<Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> N 766-ն որոշման 4-րդ կետում <<բնակարանների բաշխման ցանկը>> բառերը փոխարինել <<ֆինանսական աջակցության բաշխումն՝ ըստ ընտանիքների>> բառերով:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի և Արմավիրի մարզերում բնակարանային ապահովման նպատակով ֆինանսական աջակցություն ստացող ընտանիքների ցանկը՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի և Արմավիրի մարզպետներին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված ընտանիքների հետ կնքել ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ պայմանագիր.
2) սույն որոշման 3-րդ կետով նախատեսված պայմանագրերում սահմանել, որ ընտանիքների կողմից բնակարանների ձեռքբերման վերջնաժամկետը հանդիսանում է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 10-ը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված