Կառավարության որոշումներ

22 Հոկտեմբերի 2015, 1215 - Ն

«ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 971-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 971-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին և 2-րդ կետերում, 3-րդ կետի «ա», «բ», «գ» ենթակետերում, 4-րդ կետում , 5-րդ կետի «ա», «բ», «գ» ենթակետերում «Համազգային թատրոն» բառերը փոխարինել «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» բառերով.
2) որոշման 1-ին և 2-րդ կետերում, 3-րդ կետի «ա», «բ», «գ» ենթակետերում, 4-րդ կետում, 5-րդ կետում, 5-րդ կետի «ա», «բ», «գ» ենթակետերում «մշակույթի և երիտասարդության հարցերի» բառերը փոխարինել «մշակույթի» բառով:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ և դրանց պետական գրանցումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: