15 Հոկտեմբերի 2015, 1183 - Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՈՒ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԵՐԻ ՈՒ ՄԱՔՍԱՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ` ՆՇՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության`
1) միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատան կառուցվածքային ստորաբաժանումների գտնվելու վայրեր են համարվում «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության փոստի տեսակավորման և փոխանակման կենտրոնը և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի համապատասխան տարածքը.
2) Շիրակի տարածաշրջանային մաքսատան «Շիրակ» օդանավակայանի մաքսային կետի գտնվելու վայր է համարվում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող «Շիրակ» օդանավակայանի համապատասխան տարածքը.
3) «Զվարթնոց» մաքսատան կառուցվածքային ստորաբաժանումների գտնվելու վայր է համարվում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» օդային բեռնային համալիրի համապատասխան տարածքը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: