Կառավարության որոշումներ

31 Օգոստոսի 2015, 1168 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 654-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1588-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի՝
1) զարգացման վարչությունը և ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչությունը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության ու վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության.
2) ատոմային էներգետիկայի վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել ատոմային էներգետիկայի բաժնի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ վերանվանելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 654-Ն որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) 1-ին կետը «Զարգացման» բառից հետո լրացնել «և ներդրումային ծրագրերի» բառերով.
2) 4-րդ կետում «վարչություն» բառը փոխարինել «բաժին» բառով.
3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչություն»:
3. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաuտանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1588-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) հանքավայրերի արդյունաբերական գնահատման բաժինը, օգտակար հանածոների պաշարների բաժինը և օգտակար հանածոների պաշարների շարժի բաժինը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել օգտակար հանածոների պաշարների հաշվարկման նյութերի փորձաքննության բաժնի և հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման նյութերի փորձաքննության բաժնի.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն hավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված