Կառավարության որոշումներ

8 Հոկտեմբերի 2015, 1179 - Ն

ՉԱՇԽԱՏՈՂ ԱՆՁԻՆ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը, 8-րդ հոդվածի 2-րդ մասը և 23.2-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող` մայրության նպաստն անկանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման մասին պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) լիազոր մարմնի և վճարահաշվարկային կազմակերպության միջև կնքվող` մայրության նպաստը կանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման մասին պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
Հավելված