Կառավարության որոշումներ

1 Հոկտեմբերի 2015, 1119 - Ն

ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, «ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՀԱՏԱԿԱԳԻԾՆ ՈՒ ՏԱՐԱԾՔԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 827-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» կետի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի» 605-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) «Էրեբունի» պետական արգելոցի սահմանների նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Էրեբունի» պետական արգելոցի սահմանների հատակագիծը` համաձայն N 2 հավելվածի.
3) «Էրեբունի» պետական արգելոցի տարածքի չափը` 118.75 հեկտար:
2. Ընդունել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդի համայնքի ավագանու 2014 թվականի սեպտեմբերի 19-ի N 17 որոշմամբ հաստատված՝ 6,7 հեկտար մակերեսով և 82.511.0 հազ. դրամ կադաստրային արժեքով հատուկ պահպանվող տարածքների հողերի նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը:
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդի համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 24.82 հեկտար հատուկ պահպանվող հողերի կատեգորիա փոխադրված հողերն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Արգելոցա-պարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով ամրացված՝ «Էրեբունի» պետական արգելոցի 118.75 հեկտար հողամասի և այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը` «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփական միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Էրեբունի» պետական արգելոցի կանոնադրությունը հաստատելու մասին» N 827-Ն որոշման հավելվածի «Էրեբունի» պետական արգելոցի կանոնադրության 1-ին կետում «Շորբուլաղ» և «89 հեկտար» բառերը համապատասխանաբար փոխարինել «Մուշավան» և «118.75 հեկտար» բառերով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
 

 

Հավելված

 

Հավելված