Կառավարության որոշումներ

17 Սեպտեմբերի 2015, 1070 - Ն

ՄԱՍՆԱԿՑԻՆ ԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՎԻՃԱԿՆԵՐԻ) ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում հաստատել սույն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից եզրակացության տրամադրման կարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

 

Հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր