Կառավարության որոշումներ

17 Սեպտեմբերի 2015, 1068 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերում կատարել հետևյալ լրացումները`
1) երկրորդ բաժնի 7-րդ և 9-րդ կետերը «մագնեզիումասիլիկատային ապարներ» բառերից հետո լրացնել «, տրակտոլիտ-պերիդոտիտային ապարներ» բառերով.
2) չորրորդ բաժնի 3-րդ և 5-րդ կետերը «մագնեզիումասիլիկատային ապարներ» բառերից հետո լրացնել «, տրակտոլիտ-պերիդոտիտային ապարներ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: