Կառավարության որոշումներ

31 Օգոստոսի 2015, 997 - Ն

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԱՎԱՆԴ - ԵՐԵՎԱՆԻ ՇԻՐԱԿԻ ՓՈՂՈՑ (ԱՐԳԱՎԱՆԴ-ՇԻՐԱԿ) ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի  Հանրապետության  և  Ասիական զարգացման  բանկի  միջև  2011  թվականի  մարտի  24-ին  ստորագրված  Շրջանակային  ֆինանսավորման  համաձայնագրի  (Քաղաքային կայուն  զարգացման  ներդրումային  ծրագիր)  և  Ասիական  զարգացման բանկի  կողմից  ֆինանսավորվող  Քաղաքային  կայուն  զարգացման  ներդրումային  ծրագրի  իրականացման  նպատակով  Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը  ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արգավանդ-Երևանի Շիրակի փողոց (Արգավանդ–Շիրակ) ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: