Կառավարության որոշումներ

10 Սեպտեմբերի 2015, 1037 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանարապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Ավստրիայի զարգացման գործակալություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում կարգավորիչ գիլյոտին (փուլ 2)» դրամաշնորհային ծրագրի իրականացման աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 25 934 038 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում կարգավորիչ գիլյոտին (փուլ 2)» դրամաշնորհային ծրագրով արտաքին աուդիտի եզրակացության հիման վրա դրամաշնորհի մնացած 10 տոկոս մասնաբաժնի ստացումից հետո 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով տրամադրված գումարի վերադարձը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: