Կառավարության որոշումներ

25 Հունիսի 2015, 1009 - Ն

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 408-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 13-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Երևան քաղաքի Վրացյան 73 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի առաջին հարկից 9119027,78 դրամ հաշվեկշռային արժեքով, 222.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Բուռնազյան 37 հասցեում գտնվող ուսումնական 2-րդ մասնաշենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հարկերը՝ 1237428,9 դրամ հաշվեկշռային արժեքով ու 951.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով, և վերջինիս սպասարկման համար անհրաժեշտ 1540 քառ. մետր մակերեսով հողատարածքը հետ վերցնել «Երևանի Ա. Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 408-Ն որոշման հավելածի 10-րդ կետում «375070, Ս. Վրացյան 73» բառերը փոխարինել «0005, Բուռնազյան 37» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների պետական գրանցումը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Երևանի Ա. Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել Երևան քաղաքի Բուռնազյան 37 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի անհատույց օգտագործման մասին պայմանագիրը սույն որոշման 2-րդ կետում նշված տարածքի մասով լուծելու մասին համաձայնագիր՝ դրա նոտարական վավերացման և ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով «Երևանի Ա. Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված գործընթացի ավարտից հետո եռամսյա ժամկետում «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: