18 Օգոստոսի 2015, 1011 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 1, 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության վարչական տարածքների էլեկտրաէներգիայի ծախսերի գծով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը 200,000.0 հազ. դրամ հանրագումարի կանխավճար կատարելու նպատակով 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն էլեկտրաէներգիայի մասին քաղվածք-պայմանագրերում կատարում են փոփոխություններ՝ յուրաքանչյուրը ներառելով 100,000.0 հազ. դրամի չափով կանխավճարի վճարման վերաբերյալ դրույթ, և սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով ստանձնած պարտավորությունները նույն կետում նշված մարմինների կողմից կատարվելուց հետո 3-օրյա ժամկետում ապահովել էլեկտրաէներգիայի ծախսերի գծով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը 200,000.0 հազ. դրամ հանրագումարի կանխավճարի փոխանցումը:
4. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված կանխավճարները մարվում են նույն կետում նշված մարմինների կողմից՝ արձանագրությունների հիման վրա, և մինչև տրամադրված կանխավճարի ամբողջական մարումն իրենց վարչական տարածքների էլեկտրաէներգիայի ծախսերի գծով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը լրացուցիչ վճարումներ չեն կատարվում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: