Կառավարության որոշումներ

31 Օգոստոսի 2015, 999 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` թույլատրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին անհատույց օգտագործել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրացված՝ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 51ա հասցեում գտնվող շենքի թիվ 1 շինության 503 քառ. մետր մակերեսով տարածքը: