10 Սեպտեմբերի 2015, 1027 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1307-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի «Մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 1307-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 7-րդ ենթակետում «2015 թվականի աշնանային զորակոչը» բառերը փոխարինել «2016 թվականի ամառային զորակոչը» բառերով.
2) 18-րդ ենթակետում «բակալավրիատ» բառը փոխարինել «մագիստրատուրա» բառով, իսկ «2015 թվականի աշնանային զորակոչը» բառերը՝ «2017 թվականի ամառային զորակոչը» բառերով: