Կառավարության որոշումներ

31 Օգոստոսի 2015, 992 - Ն

ԼԻԱԶՈՐ (ԻՐԱՎԱՍՈՒ) ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության ոլորտում համագործակցության և մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության հարցերով Միջպետական խորհրդի ստեղծման մասին» 2010 թվականի նոյեմբերի 19-ի համաձայնագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության լիազոր (իրավասու) մարմիններ ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը՝ մտավոր սեփականության իրավական պահպանության և պաշտպանության հետ կապված հարցերի համաձայնեցման, միջպետական համակարգի կատարելագործման, մտավոր սեփականության օբյեկտներին իրավական պահպանության տրամադրման և ոլորտի օրենսդրության մասին տեղեկությունների փոխանակման հարցերում և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը՝ մտավոր սեփականության ոլորտում իրավախախտումների նախականխման, կանխման, հայտնաբերման և դրանք կատարող անձանց բացահայտման հարցերում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: