Կառավարության որոշումներ

31 Օգոստոսի 2015, 983 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1524-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» N 1524-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի 1.5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Կիրառվում է միայն Ղազախստանի Հանրապետությունում ծագած ապրանքների նկատմամբ և չի տարածվում Ղազախստանի Հանրապետությունից Ղրղզական Հանրապետություն բարեգործական օգնության շրջանակներում արտահանված ապրանքների վրա: Ապրանքների ցանկը սահմանվում է Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի N 134 որոշման N 1 հավելվածով սահմանված 1.5-րդ կետով:».
2) որոշման N 2 հավելվածի`
ա. 2.24-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Նշված սահմանափակումը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից Բելառուսի Հանրապետությունում ծագած ապրանքների արտահանման նկատմամբ, և սահմանափակման կիրառման կարգը որոշվում է Բելառուսի Հանրապետության օրենսդրության համապատասխան: Ապրանքների ցանկը սահմանվում է ԵԱՏՄ հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի N 134 որոշման N 1 հավելվածով սահմանված 2.24-րդ կետով:»,
բ. 2.25-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետության համար ապրանքների ցանկը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի N 3 հավելվածի 42-րդ կետով:»,
գ. 2.26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Նշված սահմանափակումը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսի Հանրապետությունում ծագած ապրանքների արտահանման նկատմամբ, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության տարածք ներմուծվող երրորդ երկրներում ծագած ապրանքների նկատմամբ: Ներմուծման և (կամ) արտահանման բացառիկ իրավունքը տալու կարգը որոշվում է համապատասխանաբար Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համապատասխան: Ապրանքների ցանկը սահմանվում է ԵԱՏՄ հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի N 134 որոշման N 1 հավելվածով սահմանված 2.26-րդ կետով:»,
դ. 2.27-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետության համար ապրանքների ցանկը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի N 3 հավելվածի 43-րդ կետով, իսկ ԵԱՏՄ մյուս երկրների համար` ԵԱՏՄ հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի N 134 որոշման N 1 հավելվածով սահմանված 2.25-րդ կետով:»,
ե. 2.28-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Նշված սահմանափակումը կիրառվում է Ռուսաստանի Դաշնությունում ծագած ապրանքների արտահանման քվոտավորման նկատմամբ, որը սահմանվում է ԱՀԿ անդա-մակցության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության ստանձնած պարտավորությունների կատարմամբ: Ապրանքների ցանկը սահմանվում է ԵԱՏՄ հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի N 134 որոշման N 1 հավելվածով սահմանված 2.28-րդ կետով:». 3) որոշման N 3 հավելվածի՝
ա. 2.25-րդ կետի «Ապրանքախմբի անվանումը» սյունակը «թույլատրման կարգ» բառից հետո լրացնել «` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերի շարքը դասվող ապրանքների (եղեգնից շաքարիհումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների՝ բացառությամբ շաքարի ճակնդեղ և սպիտակ շաքար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9)» բառերով, իսկ «Ոլորտը համակարգող պետական լիազոր մարմինը» սյունակը` «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բառերով,
բ. 2.27-րդ կետի «Ապրանքախմբի անվանումը» սյունակը «շրջանակներում» բառից հետո լրացնել «` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9 ծածկագրերի շարքը դասվող սպիտակ շաքար» բառերով, իսկ «Ոլորտը համակարգող պետական լիազոր մարմինը» սյունակ` «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բառերով,
գ. 2.29-րդ կետի «Ապրանքախմբի անվանումը» սյունակը «պաշտպանական միջոց» բառերից հետո լրացնել «Հատիկային բերքի հավաքման կոմբայններ» բառերով, իսկ «Ոլորտը համակարգող պետական լիազոր մարմինը» սյունակ` «ՀՀ գյուղատնտեսության նախարարություն» բառերով,
դ. ուժը կորցրած ճանաչել 1.5-րդ, 2.24-րդ, 2.26-րդ և 2.28-րդ կետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: