31 Օգոստոսի 2015, 976 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 761-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 302-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակեր-պություն հիմնադրելու մասին» N 761-Ն որոշման 6-րդ կետից հանել «, 410 քառ. մետր ընդհանուր մակերեսով բացօթյա մարզահրապարակը» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 761-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 302-Ն որոշման 3-րդ կետում «եռամսյա ժամկետում» բառերը փոխարինել «յոթամսյա ժամկետում» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: