4 Փետրվարի 2004, 61 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Սերգեյ Խորենի Պողոսյանին՝ նրա կողմից որպես գրավ վճարված գումարը վերադարձնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանին հատկացնել 600.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):