13 Օգոստոսի 2015, 948 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Գյումրու Հայորդաց տան բնականոն գործունեության համար անհրաժեշտ գույք ձեռք բերելու նպատակով Աջակցություն Շիրակի մարզի համայնքներին բարեգործական հիմնադրամին (այսուհետ` հիմնադրամ) տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին 2015 թվականի ինն ամսում հատկացնել 4,800.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝
1) սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը տրամադրել հիմնադրամին` նվիրաբերության պայմանագրի հիման վրա.
2) 10-օրյա ժամկետում ապահովել հիմնադրամի կողմից N 1 հավելվածում նշված անհրաժեշտ գույքի ձեռքբերման գործընթացը.
3) ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ ֆինանսական փաստաթղթերի կազմման գործընթացը և հիմնադրամի կողմից ձեռք բերված գույքը Գյումրու Հայորդաց տանը հանձնման աշխատանքների իրականացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված