Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2015, 946 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1504-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ և 20.1-ին հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների ձևերի տպագրության, հարկային մարմնից հարկային հաշիվների ձեռքբերման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերը և հարկային հաշիվների ձևերի գինը սահմանելու մասին» N 1504-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերը հաստատելու մասին».
2) որոշման 1-ին կետում՝
ա. ուժը կորցրած ճանաչել 2-րդ ենթակետը,
բ. 4-րդ ենթակետում «անվավեր ճանաչման» բառը փոխարինել «չեղյալ ճանաչման» բառերով.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը.
4) որոշման N 1 հավելվածում՝
ա. 4-րդ կետի առաջին նախադասությունում «1-ին ենթակետով» բառերը փոխարինել «1-ին կամ 3-րդ ենթակետերով» բառերով և կետից հանել 2-րդ ու 3-րդ նախադասությունները,
բ. 5-րդ կետից հանել 2-րդ նախադասությունը,
գ. 6-րդ կետում «անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները» բառերը փոխարինել «անձինք, այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք՝ ապրանքի մատակարարում համարվող գործարք իրականացնելու և հարկ վճարողի հաշվառման համար ունենալու դեպքում» բառերով,
դ. ուժը կորցրած ճանաչել 7-րդ, 14-րդ, 24-րդ, 29-րդ, 30-րդ, 35-րդ, 61-րդ, 76-րդ և 77-րդ կետերը,
ե. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Անձինք, անկախ տվյալ պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից, կարող են վավերացնել ստացված հարկային հաշիվները:»,
զ. 9-րդ կետում «վերադարձը և անվավեր կամ» բառերը փոխարինել «դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվները կամ հարկային հաշիվների» բառերով,
է. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Սույն կարգին համապատասխան՝ անձինք ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանում իրականացրած ԱԱՀ-ով հարկվող գործարքների համար էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ կարող են դուրս գրել՝ անկախ դուրսգրման պահին օրենքի համաձայն ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից: Անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային հաշիվ կարող են դուրս գրել ապրանքի մատակարարում համարվող գործարք իրականացնելու և հարկ վճարողի հաշվառման համար ունենալու դեպքում:»,
ը. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Դուրս գրված հարկային հաշիվները և (կամ) դրանց սերիահամարները չեղյալ են ճանաչվում կամ դրանց փոխարեն ճշգրտող հարկային հաշիվներ են դուրս գրվում հարկ վճարողների կողմից` սույն կարգով նախատեսված դեպքերում, կարգով և ժամկետներում:»,
թ. 23-րդ կետը «համատեղ գործերը վարողի անունից» բառերից հետո լրացնել «, ԱԱՀ-ի վերադարձի, ճշգրտող հաշիվ» բառերով, «տեխնիկական առաջադրանքով» բառերից հետո՝ «, իսկ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1403-Ն որոշմամբ» բառերով,
ժ. 28-րդ կետից հանել «և տեղադրվում հարկ վճարողի համար վարվող` դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված տեղե-կանքում» բառերը,
ժա. 33-րդ կետից հանել վերջին նախադասությունը,
ժբ. 34-րդ կետից հանել «կամ տեղեկանքը» բառերը,
ժգ. 69-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշմամբ հաստատված՝ հարկային հաշիվների չեղյալ ճանաչման կարգով չեղյալ ճանաչելու դուրս գրված հարկային հաշիվները, ինչպես նաև դուրս գրելու ճշգրտող հարկային հաշիվներ.»,
ժդ. 70-րդ կետի առաջին նախադասությունում «անվավեր» բառերը փոխարինել «չեղյալ» բառերով և կետից հանել երկրորդ նախադասությունը,
ժե. հավելվածը 80-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ բաժնով`

«V. ՃՇԳՐՏՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ


81. Գործարքը հարկային հաշվում նշված պայմաններով չկատարվելու, հարկային հաշվում նշված պայմանները օրենքով սահմանված դեպքերում և կարգով փոփոխվելու դեպքերում հարկային հաշիվ դուրս գրող անձը դուրս է գրում ճշգրտող հարկային հաշիվ:
82. Սույն կարգի իմաստով գործարքը համարվում է հարկային հաշվում նշված պայմաններով չկատարված կամ հարկային հաշվում նշված պայմանները համարվում են փոփոխված՝
1) եթե գնորդը (ծառայություն ստացողը) հրաժարվել է ընդունել առաքված ապրանքները կամ մատուցված ծառայություների արդյունքները (կամ դրանց մի մասը), կամ մատակարարը (ծառայություն մատուցողը) հրաժարվել է հանձնել առաքված ապրանքները կամ մատուցված ծառայություների արդյունքները (կամ դրանց մի մասը).
2) եթե գործարքի առարկան պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանք է և համաձայն գործարքի կողմերի միջև կնքված գրավոր պայմանագրի՝ գնորդի կողմից այդ ապրանքները չիրացնելու հետևանքով դրանք վերադարձվում են մատակարարին.
3) գործարքի պայմանները օրենքով սահմանված դեպքերում և կարգով փոփոխվելու դեպքերում, երբ պայմանների փոփոխման արդյունքում մատակարարված ապրանքների քանակը կամ մատուցված ծառայությունների ծավալները նվազում են:
83. Սույն կարգի 82-րդ կետով սահմանված դեպքերում հարկային հաշիվ դուրս գրող անձը դուրս է գրում ճշգրտող հարկային հաշիվ: Ճշգրտող հարկային հաշվում նշվում են այն դուրս գրողին և ստացողին վերաբերող պարտադիր լրացման ենթակա տվյալները, ինչպես նաև այն հարկային հաշվի սերիան, համարը և դուրսգրման ամսաթիվը, որը ճշգրտվում է: Դուրս գրվող ճշգրտող հարկային հաշվում արտացոլվում են հետ վերադարձվող ապրանքների կամ մատուցված ծառայության չընդունված մասի անվանացանկն ու քանակը և (կամ) ծառայության տեսակն ու ծավալը, ինչպես նաև այդ ցուցանիշների նկատմամբ նախկինում դուրս գրված հարկային հաշվում նշված տվյալները (միավորի գինը, արժեքը, ԱԱՀ գումարը, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դեպքում՝ ակցիզային հարկի գումարը) և հարկային հաշվում պարտադիր լրացման ենթակա այլ տվյալները: Մատակարարի կողմից ճշգրտող հարկային հաշիվը դուրս է գրվում ապրանքների վերադարձման կամ մատուցված ծառայությունների արդյունքների չընդունման (չհանձման) օրը:
84. Ճշգրտող հարկային հաշվի դուրսգրման դեպքում գործարքի կողմեր համարվող ԱԱՀ վճարողները պարտավոր են գործարքի ճշգրտման արդյունքներն արտացոլել համապատասխան ճշգրտող հարկային հաշվի դուրսգրման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկներում, իսկ օրենքով սահմանված դեպքում ԱԱՀ վճարող համարվելուց դադարելու դեպքում՝ ԱԱՀ վճարող համարվելու ժամանակահատվածի վերջին օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվարկում:
85. Անկախ սույն կարգի դրույթներից` ծառայությունների մատուցմանը վերաբերող ճշգրտող հարկային հաշիվ չի կարող դուրս գրվել, եթե այդ ծառայություններն արդեն իսկ (փաստացի) մատուցվել են գործարքի իրական պայմաններին համապատասխանող` դուրս գրված հարկային հաշվում նշված պայմաններով կամ ծառայության բովանդակությունն այնպիսին է, որ ծառայության արդյունքի հետ հանձնումն ուղղակի անհնարին է: Ապրանքի մատակարարման դեպքում ճշգրտող հարկային հաշիվ չի կարող դուրս գրվել, եթե ապրանքը չի կարող վերադարձվել:».
5) որոշման N 3 հավելվածում՝
ա. 1-ին կետից հանել «և հարկային մարմնի կողմից ձեռք բերվող հարկային հաշիվների ձևերը» բառերը,
բ. 2-րդ կետից հանել «կամ հարկային հաշիվների ձևերի» բառերը.
6) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հուլիսի 1-ից:

 


Հավելված