Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2015, 941 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 179-րդ կետում «Ջերմուկի N 3 հիմնական դպրոց» բառերը փոխարինել «Ջերմուկի N 3 միջնակարգ դպրոց» բառերով.
2) 177-րդ կետում «Ջերմուկի ավագ դպրոց» բառերը փոխարինել «Ջերմուկի կրթահամալիր» բառերով:
2. Թույլատրել «Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2015/2016 ուսումնական տարվանից կատարել
5-9-րդ դասարանների ընդունելություն:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված դպրոցների կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: