13 Օգոստոսի 2015, 925 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԱՎԱԳ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԿԱԶՄԵՐՈՒՄ՝ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ, ՇԱԽՄԱՏԻ ԵՎ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՐՁԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների պատվովճարի վճարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության չափերը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ամսական պատվովճարի չափը՝ 55 հազ. դրամ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից: