22 Դեկտեմբերի 2005, 2240 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 641-Ն, ՄԱՅԻՍԻ 29-Ի N 750 -Ն ԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 192-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շինությունների և փոխադրամիջոցների պետական գրանցումը (հաշվառումը) իրականացնող լիազոր մարմինների կողմից գույքահարկ վճարողներին հաշվառող մարմիններ տեղեկություններ ներկայացնելը, ինչպես նաև գույքահարկ վճարողներին հաշվառող տեղական ինքնակառավարման և հարկային մարմինների միջև գույքահարկի պարտավորությունների հաշվարկման նպատակով տեղեկությունների փոխանակումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի «Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը սահմանելու մասին» N 641-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված կարգում`
ա) 1-ին կետի երկրորդ պարբերությունը «ֆիզիկական անձանց» բառերից հետո լրացնել «և կազմակերպություններին» բառերով.
բ) 2.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների և մոտոցիկլետների խոտանման վերաբերյալ տեղեկությունները` համաձայն N 8 հավելվածի».
գ) 2.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները և (կամ) տարածքային մարմինները`
ա) մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը` տվյալ համայնքի տարածքում կամ հարկային տեսչության կողմից սպասարկվող համապատասխան տարածքում տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված (գրանցված) և գույքահարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող ջրային փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունները` համաձայն N 3 հավելվածի.
բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված ջրային փոխադրամիջոցների սեփականատերերի փոփոխման վերաբերյալ տեղեկությունները` համաձայն N 4 հավելվածի.
գ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված ջրային փոխադրամիջոցների խոտանման (դուրսգրման) վերաբերյալ տեղեկությունները` համաձայն N 9 հավելվածի».
դ) 2.3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները` համաձայն N 7 հավելվածի».
ե) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կարգով սահմանված տեղեկությունները թղթային եղանակով տրամադրելուց բացի կարող են տրամադրվել նաև էլեկտրոնային տարբերակով».
զ) NN 3, 4, 5, 6 և 7 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 3, 4, 5, 6 և 7 հավելվածների և կարգը լրացնել NN 8 և 9 հավելվածներով` համաձայն NN 8 և 9 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի և հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների կազմակերպման մասին» N 750-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված գույքահարկի և հողի հարկի գծով հարկային մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև տեղեկությունների փոխանակման կարգում`
ա) 3-րդ կետը «հաշվարկ իրականացնող» բառերից հետո լրացնել «ու գույքահարկ վճարող կազմակերպություններին օրենքով սահմանված դեպքում հաշվառող մարմին հանդիսացող» բառերով, իսկ «N 1 հավելվածով սահմանված ձևով» բառերը փոխարինել «N 1 հավելվածով սահմանված ձևով տեղեկությունները ֆիզիկական անձանց գույքահարկի ինքնուրույն հաշվարկն իրականացնելու եռամսյակից, իսկ N 3 հավելվածով սահմանված ձևով տեղեկությունները կազմակերպություններին հաշվառող մարմին հանդիսանալու տարվանից հետո» բառերով.
բ) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Օրենքով սահմանված կարգով ստուգումների իրականացման նպատակով հարկ վճարողների և նրանց գույքահարկի պարտավորությունների մասին սույն կարգի N 6 հավելվածով սահմանված ձևով տեղեկությունները գույքահարկ վճարողներին հաշվառող տեղական ինքնակառավարման մարմինը տրամադրում է հարկային մարմնին` վերջինիս կողմից տեղական ինքնակառավարման մարմին ներկայացված գրավոր հայտի հիման վրա, որում պարտադիր նշվում են հարկ վճարողների վավերապայմանները և տեղեկություններն ընդգրկող ժամանակահատվածը (սկիզբն ու ավարտը): Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տեղեկությունները տրամադրվում են հայտն ստանալուց հետո եռօրյա ժամկետում` գույքահարկ վճարողների հաշվառման առկա տվյալների հիման վրա: Հարկ վճարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում գույքահարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորությունների արձանագրման դեպքում համապատասխան տեղեկատվությունը ստուգման ակտը կազմելուց հետո 10-օրյա ժամկետում տրամադրվում է գույքահարկ վճարողներին հաշվառող (ըստ շինության գտնվելու վայրի, իսկ փոխադրամիջոցի մասով` հարկ վճարողի գտնվելու վայրի) համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք սահմանված կարգով տեղեկությունները գրանցում են իրենց կողմից վարվող անձնական հաշվի քարտերում».
գ) N 5 հավելվածից հետո լրացնել N 6 հավելվածով` համաձայն N 6 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 192-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին գույքահարկի հաշվարկման գործառույթների փոխանցման առաջնահերթ միջոցառումների ծրագրի 3-րդ սյունակում «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: