Կառավարության որոշումներ

9 Դեկտեմբերի 2005, 2239 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԻ (ԱՊՐՈԲԱՏՈՐԻ) ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարողի (ապրոբատորի) հավատարմագրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունում սերմնադաշտերի դաշտային հետազոտությունների մասին հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` եռամսյա ժամկետում հաստատել`

ա) գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնադաշտերի դաշտային հետազոտությունների մասին հրահանգները.

բ) սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարողների (ապրոբատորների) հավատարմագրման հանձնաժողովի կազմը և աշխատակարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: