6 Օգոստոսի 2015, 887 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին ամրացված՝ 2002 թվականի արտադրության «ԳԱԶ-3110» մակնիշի, 3768550 դրամ հաշվեկշռային արժեքով (նույնականացման համարը` XTH31100021106705, պետհամարանիշը` 440 ՏՏ 03) և 2006 թվականի արտադրության «ՀՈՒՆԴԱԻ ՏՈՒԿՍՈՆ» մակնիշի, 9000000 դրամ հաշվեկշռային արժեքով (նույնականացման համարը` KMHJN81BP7U531125, պետհամարանիշը` 800 ՏՏ 03) ավտոմեքենաները հետ վերցնել և հանձնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
2. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված՝ 2005 թվականի արտադրության «ՆԻՍՍԱՆ-ԱԼՏԻՄԱ» մակնիշի, 4800000 դրամ հաշվեկշռային արժեքով (նույնականացման համարը` IN4AL11035C369627, պետհամարանիշը` 445 ՏՏ 03) ավտոմեքենան անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին:
3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ավտոմեքենաների ձևակերպման ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի միջոցների հաշվին։
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և առաջարկել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի գլխավոր տնօրենին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ավտոմեքենաների հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը։