Կառավարության որոշումներ

22 Դեկտեմբերի 2005, 2232 - Ն

2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ, ԲԱՌՈԺԻ, ԱՐԵԳԻ, ԹԼԻԿԻ, ԿԱՐՄՐԱՇԵՆԻ, ՀԱԿԿՈՅԻ, ՈՍԿԵԹԱՍԻ, ՑԱՄԱՔԱՍԱՐԻ, ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԵՎ ՎԵՐԻՆ ՍԱՍՈՒՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1.Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2005 թվականի դեկտեմբերի 11-ին կայացած` Արագածոտնի մարզի Ակունքի, Բառոժի, Արեգի, Թլիկի, Կարմրաշենի, Հակկոյի, Ոսկեթասի, Ցամաքասարի, Արագածոտնի և Վերին Սասունիկի գյուղական համայնքների ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 1065295 դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Արագածոտնի մարզի Ակունքի, Բառոժի, Արեգի, Թլիկի, Կարմրաշենի, Հակկոյի, Ոսկեթասի, Ցամաքասարի, Արագածոտնի և Վերին Սասունիկի գյուղական համայնքների տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023