30 Հուլիսի 2015, 870 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1406-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի Մաքսային գործի իրականացման նպատակներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դասակարգման համար օգտագործվող` արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացակը հաստատելու մասին N 1406-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանում Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասը բառերը փոխարինել Համաձայն Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի բառերով.
2) որոշման վերնագրում և 1-ին կետում մաքսային սահմանով բառերը փոխարինել սահմանով բառով.
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր