30 Հուլիսի 2015, 859 - Ա
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ ՀԱԱԳԱՅԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի կանոնադրության 7-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Միջազգային մասնավոր իրավունքի մասին Հաագայի խորհրդաժողովի կանոնադրության 7-րդ հոդվածով նախատեսված ազգային մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` մեկամսյա ժամկետում «Միջազգային մասնավոր իրավունքի մասին Հաագայի խորհրդաժողովին ծանուցել սույն որոշման 1-ին կետի վերաբերյալ:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր