Կառավարության որոշումներ

30 Հուլիսի 2015, 846 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 119-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում ու փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին N 1515-Ն որոշման 15-րդ կետի 5-րդ ենթակետը:
3. Հայաստանի զարգացման հիմնադրամի պահպանման ծախսերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2015 թվականին հատկացնել 298,100.0 հազ. դրամ, որից ինն ամսում` 178,860.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման Այլ ընթացիկ դրամաշնորհներ հոդվածով):
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ դրամաշնորհային պայմանագրի կնքումը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի
12-ի Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2015 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին N 119-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2015 թվականի ծրագրի 11-րդ կետում «601,500.0» թիվը փոխարինել «475,000.0» թվով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2015 թվականի ծրագրի 10-րդ կետի 6-րդ ենթակետը և որոշման N 2 հավելվածի Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2015 թվականի ծրագրի միջոցառումների ցանկի 6-րդ կետը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված