30 Հուլիսի 2015, 854 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը մինչև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի շենքային պայմանների բարելավումը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի օգտագործմանը հանձնել նրա ծառայողների կողմից փաստացի զբաղեցված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրացված վարչական շենքերի աշխատասենյակները` համաձայն հավելվածի: