Կառավարության որոշումներ

9 Դեկտեմբերի 2005, 2226 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 462 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի «Օլիմպիական խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին խրախուսելու մասին» N 462 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշման մեջ`

ա) վերնագրում, նախաբանում և N 2 հավելվածում «խրախուսելու» բառը` ըստ հոլովառության փոխարինել «դրամական մրցանակներ շնորհելու» բառերով.

բ) 1-ին, 11-ին, 2-րդ կետերում, NN 1 և 2 հավելվածներում «պարգևատրման» և «պարգևատրումների» բառերը` ըստ հոլովառության փոխարինել «մրցանակներ» բառով.

գ) N 1 հավելվածի`

3-րդ սյունակում «բժիշկները» բառից առաջ լրացնել «ՀՀ մեծահասակների հավաքական թիմերի» բառերով,

«Աշխարհի առաջնություն» բաժնում «20.0» թիվը փոխարինել «200.0» թվով,

ուժը կորցրած ճանաչել «Աշխարհի կամ Եվրոպայի գավաթի խաղարկություն» բաժինը,

«Աշխարհի գավաթի խաղարկություն կամ աշխարհի երիտասարդական առաջնություն» բաժնի վերնագրից հանել « գավաթի խաղարկություն կամ աշխարհի» բառերը,

«Եվրոպայի գավաթի խաղարկություն կամ Եվրոպայի երիտասարդական առաջնություն» բաժնի վերնագրից հանել «Եվրոպայի գավաթի խաղարկություն կամ» բառերը.

դ) N 2 հավելվածի 4-րդ կետում «պարգևատրվել» բառը փոխարինել «խրախուսվել» բառով, իսկ «այլ պարգևներով» բառերը` «խրախուսման այլ ձևերով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։