9 Դեկտեմբերի 2005, 2225 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 319 ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 461 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 18-ի «Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» N 319 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 1-ին և 2-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը» բառերով.
բ) որոշմամբ հաստատված միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ. Գյուրջյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Քալանթարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Վ. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Վ. Բարխուդարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ակադեմիկոս-քարտուղար
Ս. Մինասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար
Ա. Գրիգորյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ
Ս. Մուսոյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ
Կ. Վարդանյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային քաղաքականության վարչության պետ
Ռ. Օհանյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճարտարապետության բաժնի պետ
Հ. Սիմոնյան - Պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն
Ի. Ղարիբյան - Երևանի պետական համալսարանի հնագիտության ամբիոնի վարիչ
Գ. Սարգսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական քարտուղար
Լ. Խաչատրյան - Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի վարիչ
Հ. Հակոբյան - Երևանի պետական համալսարանի հնագիտության ամբիոնի դոցենտ»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հուլիսի 12-ի «Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 461 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման մեջ, կանոնադրության վերնագրում և 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը» բառերով.
բ) որոշման ամբողջ տեքստում «վարչություն» բառը ըստ հոլովառության փոխարինել «նախարարություն» բառով։