Կառավարության որոշումներ

23 Հուլիսի 2015, 813 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 173 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» N 173 որոշման 2-րդ կետը «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին» բառերով:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնել գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի մշակումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր