22 Դեկտեմբերի 2005, 2219 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 949-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի «Մանկական մահացության ու ծնունդների գրանցման և դասակարգման հիմնախնդիրների հետ կապված իրավիճակը բարելավելու մասին» N 949-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
որոշմամբ հաստատված N 1 հավելվածի հանձնաժողովի կազմում ընդգրկել`
Ա. Եսայանի փոխարեն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ա. Աղաջանյանին և պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի տնօրեն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի խորհրդական ծննդօգնության հարցերով Ռ. Աբրահամյանին:
Այդ կապակցությամբ`
ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Ռ. Աբրահամյան - պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական ծննդօգնության հարցերով».
բ) «Ա. Եսայան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Աղաջանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։