16 Հուլիսի 2015, 787 - Ն
ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 777-Ն որոշման N 1 հավելվածի 17-րդ կետի կատարումը, ինչպես նաև հաշվի առնելով գազի տնտեսությունում գազատարների և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների նախագծման, կառուցման ու շահագործման ժամանակ մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական ու իրավաբանական անձանց գույքին, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը և գազատարներում ու դրանց վրա գտնվող ինժեներական կառույցներում դժբախտ դեպքերի կանխարգելումն և գազատարների պահպանվածությունն ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել գազի տնտեսությունում գազատարների և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների անվտանգության գոտիների չափերն ու դրանց օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորող տասներորդ օրը և տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր