22 Դեկտեմբերի 2005, 2204 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 311-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի սպորտային ծրագրերով նախատեսված միջոցներն ըստ մարզաձևերի բաշխելու մասին» N 311-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածի`
ա) 10-րդ կետում «մինչև 3500.0» բառերը փոխարինել «մինչև 3998.6» բառերով.
բ) 12-րդ կետում «մինչև 21000.0» բառերը փոխարինել «մինչև 22537.1» բառերով.
գ) 18-րդ կետում «մինչև 500.0» բառերը փոխարինել «մինչև 504.7» բառերով.
դ) 23-րդ կետում «մինչև 80000.0» բառերը փոխարինել «մինչև 80458.4» բառերով.
ե) 26-րդ կետում «մինչև 80000.0» բառերը փոխարինել «մինչև 80097.8» բառերով.
զ) ուժը կորցրած ճանաչել 27-րդ կետը.
է) 29-րդ կետում «մինչև 2800.0» բառերը փոխարինել «մինչև 1903.4» բառերով.
ը) ուժը կորցրած ճանաչել 40-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։