Կառավարության որոշումներ

25 Հունիսի 2015, 692 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-ի N 297-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականի նկարագիրը և տալու կարգը հաստատելու մասին» N 297-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «իսկ դրանից ներքև դրվում է վկայականի անհատական համարը, որն ուլտրամանուշակագույն լույսի տակ արտացոլվում է կանաչ գույնով» բառերը.
2) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Լուսանկարի ներքևի մասում դրվում է վկայականի անհատական համարը, որն ուլտրամանուշակագույն լույսի տակ արտացոլվում է կանաչ գույնով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր