Կառավարության որոշումներ

25 Հունիսի 2015, 703 - Ա

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի N 1530-Ն որոշումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից կնքել համաձայնագրեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի N 1530-Ն որոշման 1-ին կետի հիման վրա կնքված վարձակալության պայմանագրերի գործողության ժամկետները մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգելու մասին։
2. Վարձակալության տրամադրվող հողամասերի տարեկան վարձավճարը սահմանել տվյալ հողամասի հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարի չափով։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր