Կառավարության որոշումներ

25 Հունիսի 2015, 694 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 580-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի «Էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դասակարգումը, դրանց մասնագիտական քննության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի N 1530-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 580-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) որոշման N 2 հավելվածը լրացնել նոր՝ N 3 ձևով՝ համաձայն հավելվածի.
2) որոշման N 2 հավելվածի 5-րդ կետի «ա» ենթակետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մնացած բոլոր պատահարների տեղի ունենալու դեպքում պատահարների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է եռամսյակային կտրվածքով՝ համաձայն N 3 ձևի, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը:».
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված