25 Հունիսի 2015, 696 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 150-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու, «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի N 906-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 150-Ն որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետում «մինչև 2015 թվականի մայիսի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2015 թվականի դեկտեմբերի 20-ը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) դադարեցնել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցություն ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված պայմանագրով նախատեսված վճարման ժամկետների կետանցի համար հաշվարկված տույժերով ձևավորված պարտավորությունները` պարտքը ներելու միջոցով.
2) համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև ծրագրի իրականացման նպատակով կնքված պայմանագրում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: