Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2015, 617 - Ն

«ՈՐՈՏԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ, «ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ», «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ», «ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ», «ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՆ» ԵՎ «ՆԱԻՐԻՏ-2» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱ-ԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ- ԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության՝ «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն», «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Ընդունելությունների տուն» և «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերությունների՝ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության հանդեպ փոխառությունների պարտավորությունների մարման նպատակով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 397-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ ու 36-րդ հոդվածները և «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության՝ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն», «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Ընդունելությունների տուն» և «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերությունների գծով համապատասխանաբար՝ 10715,9 մլն դրամ, 5422,5 մլն դրամ, 1546,3 մլն դրամ, 1580,6 մլն դրամ և 328,5 մլն դրամ անվանական արժեքներով դեբիտորական պարտքերի (դրամական փոխառություններ)՝ ընդամենը 19593,8 մլն դրամ հաշվեկշռային արժեքով պահանջների իրավունքներով (այսուհետ՝ գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմuերի մարման միջոցով` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով` համապատաuխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝
1) իրականացնել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն», «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Ընդունելությունների տուն» և «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների ավելացումը, լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի պետական բաժնեմասի ձեռքբերումը՝ համապատասխանաբար՝ 10715,9 մլն դրամ, 5422,5 մլն դրամ, 1546,3 մլն դրամ, 1580,6 մլն դրամ և 328,5 մլն դրամ տեղաբաշխման գներով՝ ապահովելով ընկերությունների կողմից ստացված միջոցներով սույն որոշման 1-ին կետի հիմքով Հայաստանի Հանրապետության նկատմամբ կրեդիտորական պարտքերի (դրամական փոխառություններ) մարումը.
2) Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր», «Երևանի ջերմաէլեկտրա-կենտրոն», «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Ընդունելությունների տուն» և «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների փոփոխումը և, դրանով պայմանավորված, կանոնադրությունների փոփոխությունների գրանցումը:
4. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված