18 Հունիսի 2015, 673 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Հայաuտանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդից հատկացնել 189,480.0 հազ. դրամ, որից՝ Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2015 թվականին հատկացնել 31,814.0 հազ. դրամ` համաձայն N 6 հավելվածի, Հայաuտանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին 2015 թվականին հատկացնել 157,666.0 հազ. դրամ` համաձայն N 7 հավելվածի:
3. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված «Մշակութային օբյեկտների շինարարություն» ծրագրի շրջանակներում իրականացվող՝ «Երևանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված տարածքում շինության կառուցման աշխատանքների ձեռքբերման գործընթացում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատվիրատուի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը.
2) սույն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին իրականացվող՝ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջին պատկանող հանրակացարանային մասնաշենքի փլուզված հատվածամասի վերակառուցման աշխատանքների և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման գործընթացում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատվիրատուի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը.
3) սույն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին իրականացվող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի դպրոցի տանիքի էլեկտրական տաքացման համակարգի կառուցման աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման գործընթացում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատվիրատուի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը.
4) սույն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին իրականացվող՝ Երևանի N 94 դպրոցի մարզադահլիճի ընթացիկ նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի (կամ թերությունների ակտի) մշակման և շինարարական աշխատանքների ձեռքբերման գործընթացում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատվիրատուի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը.
5) սույն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին իրականացվող` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի նոր մարզադպրոցի կառուցման, տեխնիկական և հեղինակային ծառայությունների ձեռքբերման գործընթացում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատվիրատուի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը.
6) սույն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին իրականացվող` Ջերմուկ քաղաքի Արփայի կիրճի հետիոտն ճեմուղու վերականգնման, բարեկարգման աշխատանքների ձեռքբերման գործընթացում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատվիրատուի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: