Կառավարության որոշումներ

18 Հունիսի 2015, 669 - Ա

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ֆենիլկետոնուրիա հիվանդությամբ տառապող երեխաների սնուցումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ֆենիլ ալանին չպարունակող մանկական կերերի խմբաքանակների գնումներն իրականացվելու են բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու` Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` համաձայն հավելվածում նշված գների:
Հավելված