Կառավարության որոշումներ

18 Հունիսի 2015, 645 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 972-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի «Սևանի իշխան» փակ բաժնետիրական ընկերությանն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին» N 972-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «Լիճքի» բառը փոխարինել «Լճավան» բառով, իսկ «180 հեկտար» բառերը՝ «201.2361 հեկտար» բառերով.
2) 2-րդ կետում «2015 թվականի մայիսի երրորդ տասնօրյակը» բառերը փոխարինել «2015 թվականի օգոստոսի երրորդ տասնօրյակը» բառերով.
3) որոշման NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր